17,500 AMD Ex Հարկ: 17,500 AMD
12,500 AMD Ex Հարկ: 12,500 AMD
33,500 AMD Ex Հարկ: 33,500 AMD
27 տարվա պատմություն
950 AMD Ex Հարկ: 950 AMD
9,900 AMD Ex Հարկ: 9,900 AMD
25,000 AMD Ex Հարկ: 25,000 AMD
7,500 AMD Ex Հարկ: 7,500 AMD
11,000 AMD Ex Հարկ: 11,000 AMD
«Brabion Flora Service» ծաղկի և դիզայնի սրահում Դուք միշտ կարող եք պատվիրել յուրահատուկ կոմպոզիցիաներ և ծաղկեփնջեր՝ ցանկացած առիթի համար: Իսկ մեր պրոֆեսիոնալ ֆլորիստ-դիզայներները կօգնեն կազմել նրբաճաշակ ծաղկեփունջ և յուրօրինակ ձևավորել միջոցառման անցկացման վայրը:
Ծաղիկների առաքում «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»-ը կատարում է Հայաստանի ողջ տարածքում և ամբողջ աշխարհով մեկ: Որևէ միջոցառում առանց ծաղկային ձևավորման դժվար է պատկերացնել, իսկ «Բրաբիոն Ֆլորա Սերվիս»-ի օրիգինալ ծաղկեփունջը կամ ձևավորումը այն դարձնում են ավելի հիշարժան:
«Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ծաղկի և դիզայնի սրահը ստեղծվել է 1992 թվականին՝ Երևանում:
Մենք համագործակցում ենք բարձրակարգ միջազգային կազմակերպությունների և ֆլորիստիկական միությունների հետ:
Մեր մասնագետները պարբերաբար մասնակցում են միջազգային թրեյնինգների և մրցույթների:
Մենք առաքում ենք ծաղիկներ և ծաղկային կոմպոզիցիաներ, ինչպես նաև նվերներ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, նաև ամբողջ աշխարհով մեկ: Սրահն աշխատում է ամեն օր 8.30-22.00:
Պատվիրել ծաղիկների առաքում Դուք կարող եք օգտվելով մեր կայքից և գտնվելով աշխարհի ցանկացած կետում:
Սիրով ողջունում ենք Ձեզ brabion.am կայքում` առաջարկելով ծաղիկների ու նվերների մեծ ընտրանի` ապահովելով Ձեր պատվերների առաքումը Երևանում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, ինչպես նաև ամբողջ աշխարհում:
Ծաղկեփնջի առաքում կատարող ծառայությունների և տարբեր նվերների առաքման հայկական շուկայում մենք առաջատարներից մեկն ենք՝ շնորհիվ առաջարկվող ապրանքների լայն և օրիգինալ տեսականու և որակյալ սպասարկման: Մենք առաջարկում ենք յուրօրինակ կոմպոզիցիաներ, մեծ ու փոքր ծաղկեփնջեր տարբեր միջոցառումների համար: Բոլոր ծաղկեփնջերն ու կոմպոզիցիաները պատրաստվում են մեր պրոֆեսիոնալ ֆլորիստների կողմից բացառապես թարմ ծաղիկներից, ինչն էլ ապահովում է շքեղություն, երկարակեցություն և յուրօրինակություն:
Պատվիրել ծաղիկների առաքում Երևանում կարող եք մեզ մոտ։ Դուք կխնայեք Ձեր ժամանակը, նաև կստանաք բարձրակարգ ծառայություն:
Ծաղիկների առաքում ամբողջ աշխարհով մեկ ծառայությունը հնարավորություն կտա Ձեզ ուղարկել ծաղիկներ և նվերներ Ձեզ համար թանկ և կարևոր մարդկանց՝ դրանով իսկ շեշտելով Ձեր սերն ու ուշադրությունը նրանց հանդեպ:
Մեր սկզբունքներն են՝
• ծաղիկների և նվերների լայն տեսականի
• ծաղկեփնջերի պատրաստման յուրահատկություն և որակ
• առաքում ճիշտ ժամանակին և ճիշտ հասցեով:
Ուրախ կլինենք սպասարկել Ձեզ և տեսնել մեր մշտական հաճախորդների կազմում:
Brabion Flora Service-ը ունենալով իր աշխատակազմում պրոֆեսիոնալ և փորձառու ֆլորիստներ և առաքիչներ անում է առավելագույնը` ծառայությունների որակն առավել բարձրացնելու, ինչպես նաև հաճախորդների սպասելիքները բավարարելու համար և ձեռք բերված վստահությունն ու դիրքը պահպանելու համար:
Բրաբիոն Ֆլորա Սերվիսը հասկանում է, թե ինչ է նշանակում հեռու լինել, երբ Ձեր սիրելի ու հարազատ մարդիկ որևէ առիթ են տոնում: Մեր ծաղկեփնջերը հնարավորություն կտան Ձեր մասնակցությունն ունենալ այդ առիթներին: